Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հնագետները գտել են Եգիպտոսի բուրգերից մեկի ոսկյա գագաթը

Հնագետները գտել են Եգիպտոսի բուրգերից մեկի ոսկյա գագաթը
13.10.2017 | 13:37

Շվեյցարացի և ֆրանսիացի հնագետները Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» հայտնաբերել են բուրգի ոսկյա գագաթ, որը զարդարում էր Հին թագավորության վերջին փարավոններից մեկի՝ Պտղոմեոս II-ի մոր գերեզմանը, հաղորդում է Եգիպտոսի Հնությունների հարցով նախարարությունը:

«Մենք հայտնաբերել ենք այդ քարը Պտղոմեոս II փարավոնի բուրգից հյուսիս հատվածում, այն վայրի հարևանությամբ, որտեղ, ինչպես մենք ակնկալում էինք, պետք է գտնվեր նրա կնոջ բուրգը: Մինչև հիմա մենք ոչ մի ակնարկ չունեինք, որ կհաջողվի գտնել նմանատիպ բուրգ»,- հայտարարել է արշավախմբի ղեկավար Ֆիլիպ Քոլոմբերը։ Գրեթե բոլոր բուրգերը, որ կառուցվել են եգիպտական քաղաքակրթության ծաղկման շրջանում, տեսանելի են տասնյակ կիլոմետրերից, որովհետև գագաթը զարդարում է հատուկ գրանիտ՝ պիրամիդիոն, որը փայլում է արևի շողերից: Քոլոմբերը և նրա գործընկերնեը բացել են նմանատիպ հուշակոթող՝ պեղումներ անելով Սակկարայում՝ Հին Եգիպտոսի առաջին բուրգերի դաշատավայրերից մեկում, որտեղ գտնվում են 11 թագավորական դամբարաններ, բազմաթիվ բուրգեր, նրանց կանանց, երեխաների, արքունիքի անդամների հանգստարաններ: Հնագետների կարծիքով՝ բուրգի այդ գագաթը նախատեսված է եղել Անկնեսհեպ II թագուհու, Պեպի 1-ինի կնոջ և Պեպի 2-րդի ենթադրյալ անավարտ բուրգի համար, փաստացի Հին թագավորության վերջին ղեկավարի, որի օրոք երկիրը սկսեց անկայունություն զգալ նոմարխների՝ առանձին նահանգների ազնվականների թվի ավելացման պատճառով: Պիրամիդիոնի կողքին գիտնականները հայտնաբերել են Անկնեսհեպ II-ի արձանի մասնիկ: Հնագետները հույս ունեն, որ պեղումները կհաստատեն նախնական վարկածը:

Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ